ՔՊ ընտրողները կորցրել են նույնիսկ ինքնապահպանման սովորական բնազդը

ՔՊ ընտրողները կորցրել են նույնիսկ ինքնապահպանման սովորական բնազդը

Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«ՔՊ ընտրող քաղաքացիները(ոչ քպ-ական պաշտոնյաները,ովքեր անձնական շահ ունեն…) կորցրել են նույնիսկ ինքնապահպանման սովորական բնազդը: 
Ուղղակի անհնար է պատկերացնել, թե էլ ի՞նչ չարիք պետք է բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ բացարձակ և վերջնականապես մերժվի: 

Հ.գ. Պարտված պատերազմ, կորսված պատմական տարածքներ, ավերված Արցախ, հազարավոր զոհեր և վիրավորներ, քանդված բանակ, տնտեսություն,կրթական համակարգ, պատճառված հսկայական ֆինանսական վնաս, ձախողված պայքար քովիդի դեմ՝ 4000-ից ավել մահացածներով, ծայրահեղ ատելության տարածում հանրության մեջ… 
լավ, էլ սրանից ավել ի՞նչ անեն: