Ինքնասպան է եղել Հյուսիսային Օեսթիայի ղեկավարի եղբայրը

Ինքնասպան է եղել Հյուսիսային Օեսթիայի ղեկավարի եղբայրը

Ինքնասպան է եղել Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի եղբայր Կազբեկ Բիտարովը։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Հաղորդվում է, որ Բիտարովի դիակը հայտնաբերվել է նրա տանը։ Նա անցնում էր որպես կասկածյալ ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։ Այդ ՃՏՊ-ի հետեւանքով չորս մարդ էր զոհվել։ Վթարը տեղի էր ունեցել անցյալ տարեվերջին՝ Կաբարդինո-Բալկարիայում։