Հնդկա-պակիստանյան սահմանին անհանգիստ վիճակ է

Հնդկա-պակիստանյան սահմանին անհանգիստ վիճակ է

Հնդկաստանի զինված ուժերի զինվորականը զոհվել է պակիստանյան կողմից Քաշմիրի վերահսկման գոտու ուղղությամբ կրակոցների պատճառով։ Այս մասին հայտնում է The Pioneer-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը պակիստանյան բանակի շտաբի ղեկավար գեներալ Քամար Ձավեդ Բաջվան հայտարարել է, որ Իսլամաբադն ու Նյու-Դելին պետք է գտնեն խաղաղ լուծում Քաշմիրկան խնդրի համար։ Նշենք, որ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները սրվեցին այն ժամանակ, երբ հնդկական կողմը հայտարարեց 2019 թվականին, որ լուծարում է Ջամմու եւ Քաշմիր նահանգները եւ դրանց տեղում նոր վարչատարածքային միավորներ է ստեղծում՝ ավելի նվազ իրավական կարգավիճակով։ Դրա համար Հնդկաստանի պառլամենտը չեղյալ հայտարարեց Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ էր տալիս շրջանին։ Պակիստանը դատապարտեց դա եւ հրաժարվեց այն համարել Հնդկաստանի ներքին գործը։ Դեմարշ քայլ որպես եղավ այն, որ Պակիստանը նվացեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը եւ արտաքսեց դեսպանին։