«Բավարիան» 20-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր

«Բավարիան» 20-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր

Մյունխենյան «Բավարիան» 20-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր՝ 4։2 հաշվով հաղթելով «Բայերին»՝ Օլիմպիաշտադիոն»-ում։ Սա համարվում է ազգային ռեկորդ։

Նշենք, որ «Վերդերն» օրինակ վեց անգամ է նվաճել գերմանական ֆուտբոլի ազգային առաջնության գավաթը։ Միաժամանակ «Բավարիան» 13-րդ անգամ Բունդեսլիգայի պատմության մեջ ձեւակերպել է ոսկե-դուբլ։