Ռուս տիեզերագնացը լուսանկարել է ամենավառ երկնաքարը

Ռուս տիեզերագնացը լուսանկարել է ամենավառ երկնաքարը

Ռուս տիեզերագնաց Իվան Վագները, ով ներկայումս գտնվում է Միջազգային տիեզերական կայանում, կարողացել է լուսանկարել վերջին 7 տարիների համար ամենից վառ երկնաքարը, որը կոչվում է C/2020 F3 (NEOWISE)։ Նա իր լուսանկարը հրապարակել է թվիթերյան իր հարթակում։

Լուսանկարին կից տիեզերագնացը գրել է, որ ՄՏԿ-ից, ինչպես եւ լուսանկարում չափազանց լավ երեւում է գիսավորի պոչը։ Առաջիկա օրերին այն կարելի է տեսնել նաեւ Երկիր մոլորակից։