Ի՞նչ են որոշել Մոսկվայում․ վիճակը լարված է

Ի՞նչ են որոշել Մոսկվայում․ վիճակը լարված է

ՌԴ մայրաքաղաքում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Այդուհանդերձ, քաղաքում տեղաշարժը սահմանափակված չէ։  Մոսկվայի քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են ամբողջությամբ։

Ավելի վաղ Վորոնեժի մարզային իշխանությունները ևս չեղարկել էին առաջիկա բոլոր հանրային միջոցառումները՝ կապված Պրիգոժինի նախաձեռնած ռազմական ասպտամբությունից հետո ստեղծված իրավիճակի հետ։

Տելեգրամյան ալիքները հայտնում են, Եվգենի Պրիգոժինի՝ ՌԴ ՊՆ փոխնախարարի և ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպումն արդյունք չի տվել և ռազմական գործչի զինյալները տանկերով և այլ տեխնիկայով շարժվում են դեպի Մոսկվա։

Հավելենք, որ առաջիկա ժամերին հատուկ ուղերձով հանդես կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։