«Լիվերպուլի» նախկին պաշտպանին դանակահարել են եւ կողոպտել

«Լիվերպուլի» նախկին պաշտպանին դանակահարել են եւ կողոպտել

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Անդրե Վիզդզոմը ենթարկվել է դաժան հարձակման։ Նրան դանակահարել են եւ կողոպտել։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Հանցագործները մարզիկի վրա են հարձակվել «Դերբի Քաունթիի» պաշտպանական գոտում, երբ վերջինս մեքենայից իջնելիս է եղել։

Նրանք դանակահարել են մարզիկին եւ խլել նրա մոտ եղած թանկարժեք իրերն ու դիմել փախուստի։ Վիզդոմը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2008-17 թթ։