Քոչարյանն ասաց, թե ինչու չի ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Քոչարյանն ասաց, թե ինչու չի ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մեղրեցիներից մեկը հարց ուղղեց, թե ինչու ժամանակին չի ճանաչել Արցախի անկախությունը:

Ի պատասխան` Քոչարյանն ասաց, թե ինչու է սխալ համարել  առնվազն իր կառավարման օրոք ճանաչել Արցախի ճանաչումը:

«Առաջինը, որովհետև, համենայնդեպս, իմ նախագահության շրջանում Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր պատերազմի սկիզբ»,-ասաց Քոչարյանը:

Հետո նշեց, որ իրենք փաստացի արել են ամեն ինչ, որ Ղարաբաղի հետ կառուցեն ասիմետրիկ կոնֆեդերացիա:

Մանրամասն` տեսանյութում