Այս անգամ ում են առաջադրելու դատավորները

Այս անգամ ում են առաջադրելու դատավորները

Մարտի 15-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովի հերթական նիստ, սակայն օրակարգը դեռեւս ամբողջությամբ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ օրակարգի հարցերից մեկն ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի ընտրության հարցն է, սակայն չի բացառվում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը եւս ներառվի, թեեւ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Դեպարտամենտի ղեկավարն ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում պետք է ներառի բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջները։

Նշենք, որ օրերս անակնկալ հրաժարական տվեց ԲԴԽ անդամ, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, եւ ենթադրվում է, որ թափուր տեղի համար պետք է թեկնածություն ներկայացնեն հենց վերաքննիչ քրեականի դատավորները։

Հիշեցնենք նաեւ, որ Արշակ Վարդանյանի հետ նախորդ անգամ մրցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանը, ով համարվում է ՔՊ-ի թեկնածուն, եւ չի բացառվում, որ այս անգամ եւս նա առաջադրվի։ Թեեւ լուրեր կան, որ ՍԴ գնալու հավակնորդ է համարվում նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը: