Կրասնոդարում Թումանյանի ծննդյան 155-ամյակն են նշել
Կրասնոդարում փետրվարի 24-ին, Հովհաննես Թումանյանի անվան մշակութային-լուսավորչական կենտրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 155- ամյակին։ Համերգը բացվել է «Կիլիկիա» երգչախմբի կատարումներով, որը ղեկավարում է Ռիտա Արոյանը։ Կոնցերտմեյստերն է Նոնա Արշակյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «ԿուբանԱրմ» մեդիախմբի կողմից պատրաստված կարճամետրաժ կինոնկարի ցուցադրություն՝ նվիրված հայ մեծ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործական ուղուն։ Ընթերցվել են Թումանյանի հայտնի գործերը, եղել են երաժշտական համարներ։
Կարծիքներ