Վա՛յր դրեք զենքերը․ Պուտինի հատուկ ուղերձը (տեսանյութ)

Վա՛յր դրեք զենքերը․ Պուտինի հատուկ ուղերձը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ կապված Եվգենի Պրիգոժինի ղեկավարությամբ «Վագներ»-ի վարձկանների իրականացրած զինված ապստամբության հետ։

ՌԴ ղեկավարը Պրիգոժինի ապստամբությունն անվանել է «դավաճանություն», ինչպես նաև «հարված Ռուսաստանին»։
Պուտինը խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր բռնել են ապստամբության ճանապարհը, «անհապաղ կպատժվեն»:

«Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Պուտինը՝ հորդորելով վագներականներին վայր դնել զենքերն ու չմասնակցել հանցավոր ապստամբությանը։

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, Արևմուտքի ողջ ռազմական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ 

«Մենք պայքարում ենք ինքնիշխանության, անկախության իրավունքի համար։ Այս ճակատամարտը պահանջում է բոլոր ուժերի միասնությունը։ Այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, պետք է մի կողմ նետել։ Ցանկացած վեճ. Սա թիկունքից հարված է մեր երկրին և մեր ժողովրդին»,- ասել է Պուտինը։

Նրա համոզմամբ, «հենց այդպիսի հարված» է հասցվել Ռուսաստանին 1917 թվականին։