Հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի Հանրխյին Հեռուատաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասել է.
«Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։ Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները»:
Կարծիքներ