Ղրիմում ԱԹՍ-ներ կառավարող իրանցի հրահանգիչներ են սպանվել

Ղրիմում ԱԹՍ-ներ կառավարող իրանցի հրահանգիչներ են սպանվել

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հաստատել է, որ Ղրիմում սպանվել են իրանցի հրահանգիչներ, որոնք օգնել են ռուս զինվորականներին շահագործել «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը:

Նա ասել է, որ «ցանկացած այլ իրանցի, որը գտնվում է օկուպացված ուկրաինական տարածքում և աջակցում է ռուսական ներխուժմանը, նույնպես կարող է թիրախ դառնալ», փոխանցում է The Guardian-ը։

Միաժամանակ նա չի նշել զոհված իրանցի մասնագետների թիվը։

Նոյեմբերի 22-ին ուկրաինացի մի անանուն պաշտոնյա Jerusalem Post-ին ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել իրանցի տասը քաղաքացիների, ովքեր ռուսներին սովորեցնում էին իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործել և ուղղակիորեն վերահսկում էին անօդաչու թռչող սարքերի արձակումները ուկրաինական քաղաքացիական թիրախների վրա:

«Դուք չպետք է լինեք այնտեղ, որտեղ չպետք է լինեիք»,- Դանիլովի խոսքերն է մեջբերում The Guardian-ը․

«Նրանք մեր տարածքում էին։ Մենք նրանց այստեղ չենք հրավիրել, և եթե նրանք համագործակցում են ահաբեկիչների հետ և մասնակցում մեր ժողովրդի ոչնչացմանը, մենք պետք է սպանենք նրանց»։