«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածու կա

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածու կա

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիսանում է «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հիմնաական փոխարինողը՝ հաջորդ սեզոնին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Նիկո Յան Հոգման հայտարարել էր, որ 56-ամյա մասնագետը կարող է Եվրո 2020-ից հետո տեղափոխվել «Բարսելոնա» որոշակի փոխհատուցում վճարելուց հետո։ Կումանը դժգոհ էր մնացել այն հանգամանքից, որ ֆեդերացիայի հետ ունեցած պայմանագրից որոշ դրույթներ հանրայնացվել են, սակայն հաստատել էր կատալոնական ակումբ տեղափոխվելու մտադրությունը։