Համայնքապետերն իրենք իրենցով են արել ճակատային տարածքները

Համայնքապետերն իրենք իրենցով են արել ճակատային տարածքները

Ազգագրագետ, տարազագետ Արտյոմ Սյունեցին ակցիա է կազմակերպել Տաթեւի համանքապետարանի առջեւ, որը տեղի է ունենալու հունվարի 27-ին։

Նրա խոսքով՝ շուրջ 40 մարդ է այդ օրը լինելու համայնքապետարանի առջեւ։

«Համայնքի ժողովուրդը ռիսկ չի անում բարձրաձայնի, ուրեմն այսպես է․ նախ ազատամարտիկները ոչ մի կտոր հողատարածք չունեն, որի համար իրենք պայքարի են մտել, ամեն ինչ «Իմ ու քո» վիճակ է ստեղծվել, համայնքապետերը իրենք իրենցով են արել ճակատային տարածքները։ Հետո՝ երիտասարդական, սպորտի հարցերով խնդիրներ կան, երբ մոտենում ես, համայնքը քնած է, ունենք մշակույթի կենտրոն, որը համայնքապետարանի միջոցով դա տապալելու են, որ աճուրդի միջոցով վաճառեն։ Տաթեւ համայնքի մեջ 7 գյուղ է, կենտրոնը՝ Շինուհայրն է։ Մի շարք խնդիրներ կան»,-մեզ հետ զրույցում ասաց Արտյոմ Սյունեցին։

Նրա խոսքով՝  համայնքի մի հատվածը կոյուղի չունի․ «Համայնքի մի մասում ջրային ռեսուրսը պայթել է, դրա հարցը 1 տարի է չեն լուծում։ Շատ հարցեր կան։ Ես նաեւ Ազգային անվտանգություն եմ խնդրել հրավիրել, որ 30 տարվա արխիվը բացեն, ֆոնդի հողերը մենաշնորհ է, հողերը տրամադրում են նույն մարդկանց, աճուրդներին կանչում են նույն մարդկանց»։