Մեդիայի նկատմամբ կատարվում են գործողություններ, որոնք կարող են լինել վտանգավոր

Մեդիայի նկատմամբ կատարվում են գործողություններ, որոնք կարող են լինել վտանգավոր

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին աջակցելու համար վերաքննիչ քրեական դատարան էր եկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մեդիայի նկատմամբ կատարվում են գործողություններ, որոնք կարող են լինել վտանգավոր։ Վտանգավոր ոչ միայն խոսքի ազատության, այլ ընդհանրապես ժողովրդավարության համար Հայաստանում։ Մեդիան հետհեղափոխական Հայաստանում ընդդիմության հետ մեկտեղ հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Մեծապես հույս ունեմ, որ այսուհետ ցանկացած ոտնձգություն մեդիայի նկատմամբ մենք ժամանակին կդատապարտենք և դրանով  կկանխարգելենք բարդ հետևանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: