ՊՍԺ-ը Մեսսիին շահավետ պայմանագիր է առաջարկել

ՊՍԺ-ը Մեսսիին շահավետ պայմանագիր է առաջարկել

Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մնալ ֆրանսիական թիմում, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 35-ամյա ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու շահավետ առաջարկ են արել, փոխանցում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին երկու շաբաթով զրկվել է փարիզյան թիմի մարզումներին և խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Սա պաշտոնապես չհաստատվեց, սակայն արգենտինացին իր սոցցանցերում ներողություն է խնդրել ՊՍԺ-ի անձնակազմից ու խաղացողներից։