Ո՞ր մթերքն է նպաստում քաղցկեղի առաջացմանը

Ո՞ր մթերքն է նպաստում քաղցկեղի առաջացմանը

ԱՄՆ Մ․ Դ Անդերսոնի անվան օնկոլոգիական կենտրոնի մասնագետները ներկայացրել են այն մթերքը, որն, իրենց համոզմամբ, նպաստում է մարդու մոտ քաղցկեղի առաջացմանը։ Այս մասին հայտնում է Food News-ը։

Ըստ այդմ, քաղցկեղին նպաստում է շաքարը։ Մկների վրա իրականացրած փորձարկումների ընթացքում փորձարկվող կրծողների մի խմբին տվել են օրական այնքան շաքար, որքան օգտագործում է մարդն Արեւմուտքում, իսկ մյուս խմբին կարտոֆիլի օսլայով դիետայի են նստեցրել՝ առանց շաքարի։ Արդյունքում պարզվել է, որ այն մկները, որոնց շաքար են տվել, արյան մեջ շաքարի քանակության ավելացում ունեն, ինչը նպաստում է քաղցկեղին։ Այստեղից էլ եզրակացրել են, որ լավագույն լուծումը սննդակարգում շաքարի սահմանափակումն է։