Բադասյանը՝ կալանավորներին ազատ արձակելու մասին

Բադասյանը՝ կալանավորներին ազատ արձակելու մասին

«Քրեակատարողական հիմնարկներում եղել են կորոնավիրուսի համար թեսթ հանձնողներ, սակայն, այս պահի դրությամբ, որեւէ դեպք չի հայտնաբերվել»,- կառավարության կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նաև խոսեց այն քննադատությունների վերաբերյալ, թե ինչու մեր երկրում էլ արտակարգ դրության այս պայմաններում համաներում չի կատարվում եւ քրեակատարողական հիմնարկները չի բեռնաթափվում, քանի որ վարակի տարածման առումով պոտենցիալ վտանգ են ներկայացնում այդպիսի փակ հաստատությունները:

«Ես խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Իտալիայում, Իրանում քրեակատարողական հիմնարկների բեռնվածության տվյալները՝ 120, 150 իսկ որոշ երկրներում՝ 200 տոկոս է, Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է: Մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական իրավիճակ է եւ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները»,- ասաց Բադասյանը։