Ջեֆֆ Բեզոսի ունեցվածքը կրկին ավելացել է

Ջեֆֆ Բեզոսի ունեցվածքը կրկին ավելացել է

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը կրկին ավելացել է, հասնելով 171,6 միլիարդ դոլար ռեկորդային չափի։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Միլիարդատիրոջ կարողության նման շեշտակի ավելացումը պայմանավորված է Amazon ընկերության բաժնետոմսերի գնաճով։

Նշենք, որ ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 4,4 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց՝ 2878,7 դոլարի։ Համաձայն պարբերականի հրապարակման, միայն այս տարվա առաջին կիսամյակում գործարարը, ում պատկանում է ընկերության բաժնետոմսերի 11 տոկոսը, հարստացել է 56,7 միլիարդ դոլարով։