Միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի

Միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի

Այսուհետ քրեական գործը կկոչվի ոչ թե «Անորակ հրթիռների» գործ, այլ  պարզապես «Անորակ» գործ, կամ «Որակյալ հրթիռների» գործ։ Իսկ մենք հետայսու ամբողջ ուժերով փորձելու ենք հանրությանը ներկայացնել, որ այս ամենն իրավական պրոցեսներից դուրս է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ պարզ դարձավ, որ Պատրոն Դավիթը նույնպես շարունակելու է կալանքի տակ մնալ։

«Պրն Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Երբ ասում ենք, որ սա իրավաբանություն չի, նկատի ունենք, որ այս պրոցեսներն օրենքի տրամաբանության մեջ չեն տեղավորվում՝ թե քաղաքական որոշում է, թե այլ շրջանակների արժեքների որոշում է՝ այս պահին զերծ կմնամ գնահատականներ տալուց։ Ի վերջո  այս գործով անցնում է նաև քաղաքական դեմք և չի բացառվում, որ հնարավոր է նաև այդ ազդեցությունը լինի»,- ասաց Հարությունյանը։