Ուկրաինան 130 հազարանոց աշխարհազոր է կենտրոնացնում․ վախենում են Պուտինի անկանխատեսելի քայլերից 

Ուկրաինան 130 հազարանոց աշխարհազոր է կենտրոնացնում․ վախենում են Պուտինի անկանխատեսելի քայլերից 

Ուկրաինան ստեղծում է 130 հազարանոց աշխարհազոր քաղաքացիականներից։ Այս կերպ Կիեւը փորձում է արձագանքել Ռուսաստանի՝ այդ երկրի հանդեպ հնարավոր ռազմական ագրեսիայի սպառնալիքին։ Այս մասին գրում է դանիական DR-ը։ Պարբերականի թղթակիցը եղել է Խարկով քաղաքում, զրուցել տեղացիների հետ, ովքեր այդ աշխարհազորային ուժերում արդեն ներգրավված են եւ ներկայացրել է որոշ մանրամասներ։

Ըստ այդմ, խարկովցի Ալեքսանդր Կրուպսկին, սովորական օրերին աշխատում է որպես մանկական գրքերի հրատարակչության տնօրեն, իսկ հանգստյան օրերին մասնակցում է աշխարհազորային ուժերի պարապմունքներին ու վարժանքներին, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը հնարավոր ներխուժումից։

Ի դեպ, աշխարհազորային ուժերում ինչպես տղամարդիկ են, այդպես էլ կանայք։ Աշխարհազորային ուժերը կամ «Տարածքային պաշտպանության ուժերը ստեղծվում են ուկրաինական պաշտպանական գերատեսչության կողմից։ Պաշտոնական վարկածի համաձայն, առաջիկայում յուրաքանչյուր մեծ քաղաքում կամ շրջանում նման տեղական պաշտպանական ուժեր են ստեղծվելու քաղաքացիական անձանցից։