Արգիշտի Քյարամյանը ժամանակին հերքում էր, որ թեմի առաջնորդի որդին է

Արգիշտի Քյարամյանը ժամանակին հերքում էր, որ թեմի առաջնորդի որդին է

Դեռեւս 2019 թվականին, երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, այդ շրջանում մամուլում գրվեց, որ նա Կոտայքի թեմի առաջնորդի անօրինական զավակն է։ Անօրինական, քանի որ հայ առաքելական եկեղեցում թեմի առաջնորդները կուսակրոն են եւ ընտանիք կազմելու իրավունք չունեն։ Այդ շրջանում նաեւ հարցադրումներ հնչեցին՝ ուղղված Քյարամյանին եւ նա մի առիթով հարցազրույցում ասել էր, թե ինքը հոգեւոր առաջնորդի ընտանիքի անդամն է։ Այսօր մեզ ուղարկել են գրավոր ապացույց, որից երեւում է, որ Արգիշտի Քյարամյանը Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քարամյանի որդին է։ 

Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի Թեմի Առաջնորդ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանին՝ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքը՝ քաղվածքը փաստում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հանդիսանում է Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի որդին։
Տ. Առաքել արքեպ. Քարամյանը ծնվել է 1963թ. հուլիսի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, աշխահիկ անունը Քարամյան Էլբեկ Երեմի։
Ընտանիքի կազմը։
Քարամյան Լիանա Ռուբենի 1963 թ․
Քարամյան Արգիշտի Էլբեկի 1991 թ․
Քարամյան Ռուզան Էլբեկի 1992 թ․
ՀԳ Մենք կողմնակից ենք, որ հայ եկեղեցին ազատվի կուսակրոնության պարտադրանքից՝ որպես հնի մնացուկ, բայց եկեղեցու ծառայողները պետք է պահպանեն գործող կանոնակարգը։

Արեգ Մարգարյան