Ցանկացել է Գանա մեկնել՝ օդանավի թեւին նստած

Ցանկացել է Գանա մեկնել՝ օդանավի թեւին նստած

Նիգերիայում տղամարդը բարձրացել է օդանավի թեւի վրա այն պահին, երբ վերջինս պատրաստվել է սկսել թռիչքը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը ներքեւ է իջեցրել տղամարդուն եւ տարել ոստիկանական բաժանմունք։ Ներկայումս իրավապահներն ու տեղի ավիացիոն իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես է տղամարդը կարողացել հասնել մինչեւ թռիչքուղի եւ բարձրանալ ինքնաթիռի վրա։ Հայտնի է, որ տղամարդը հայտարարել է, որ ցանկացել է մեկնել Գանա։