Աննա Հակոբյանն առաջարկում է իր հետ ընթրել՝ 1 միլիոն դրամ վճարելով

Աննա Հակոբյանն առաջարկում է իր հետ ընթրել՝ 1 միլիոն դրամ վճարելով

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Հիմնադրամից հայտնում են՝ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: 

Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել սույն տոմսը: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի: