Տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է

Տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«ԱՐԳԵԼԱՆՔԸ ՀԱՆՎԱԾ Է

Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է:
Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով:
Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ անհրաժեշտություն է և չունի այլընտրանք»: