Քյավառցի Ռաֆոն մշտապես ընթրել է նույն սրճարանում. մարդասպանը լքել է երկիրը

Քյավառցի Ռաֆոն մշտապես ընթրել է նույն սրճարանում. մարդասպանը լքել է երկիրը

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆո, վարորդի սպանությունը։

Ըստ ոստիկանության` Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանության մեջ կասկածվող անձը օտարերկրյա քաղաքացի է՝ Ալեքսանդր Բուզմառև, 23 տարեկան։

Ոստիկանությունը դեպքից որոշ մանրամասներ է ներկայացրել` նշելով, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Ռաֆայել Մարդոյանի վրա։

Մարդոյանի նկատմամբ սա թվով 5-րդ մահափորձի գործն է, մեկ անգամ ԱՄՆ-ում, մեկ անգամ` Մոսկվայում եւ երեք անգամէ Հայաստանում։ 

Երևանի կենտրոնում սպանության վայրը պատահական ընտրված չի եղել. մեր տեղեկություններով` Ռաֆայել Մարդոյանը միայն տարածքի սրճարաններից մեկն է հաճախել` հենց անվտանգության նկատառումներից ելնելով։

Ի դեպ, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, կրակողը վարձու մարդասպան է եղել, որը մահափորձից հետո լքել է Հայաստանը։ 

Պատվիրատուն էլ ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը եւս Գավառ քաղաքից է։