Ախուրյանի 2 դպրոցում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. 100-ից ավել աշակերտ մեկուսացվել է

Ախուրյանի 2 դպրոցում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. 100-ից ավել աշակերտ մեկուսացվել է

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող 2 դպրոցում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Ուսուցիչներից 3-ի թեստի պատասխանը  դրական է եղել, որի պատճառով 100-ից ավել աշակերտներ մեկուսացվել են: Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը  hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ 3 ուսուցիչներն էլ համայնքի բնակիչ են  եւ մինչ թեստավորումը որևէ գանգանտ չեն ունեցել:

«Թեստավորման արդյունքում պարզվեց, որ վարակված են, իրենք ասիմպտոմ են եղել, որևէ կասկած չեն ունեցել: Մենք դասերը չենք դադարեցրել: Այն աշակերտները, որոնք մեկուսացվել են, դասերը հեռավար են անցկացնում:Մեկուսացած են նաև այն բոլոր ուսուցիչները, ովքեր շփվել են իրենց հետ: Անգամ տնօրենին ենք մեկուսացրել»,- ասաց համայնքապետը՝ միաժամանակ նշելով, որ Ախուրյան համայնքում Հանրապետության մակարդակով կորոնավիրուսի ցուցանիշը բարձր չէ: Համայնքում մինչ այսօր  կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել:  Ի դեպ, մեր զրույցից անմիջապես հետո  տեղեկացանք,  Ախուրյանի դպրոցներից մեկը ամբողջությամբ անցավ հեռավար ուսուցման: