Պուտինը ուժեղ խթանիչնե՞ր է օգտագործում

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) նախկին պրոֆեսոր Վալերի Սոլովեյը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժեղ խթանիչ դեղամիջոցներ է օգտագործում։
Այս մասին գրում է The Mirror հրատարակությունը։
Նրա խոսքով, խթանիչները օգնում են ՌԴ նախագահին պահպանել ֆիզիկական առողջությունն ու էներգիան հրապարակային ելույթի ժամանակ, ինչը նաև թույլ է տալիս նրան ավելի վստահ լինել հանրության առջև և ոգեշնչել մյուսներին իր տեսակետներով:
«Հրապարակային ելույթների ժամանակ Պուտինը, ինչպես երիտասարդներն են ասում, «տեմպի տակ» է՝ շատ ուժեղ խթանիչների ազդեցության ներքո։
Աչքերը փայլում են, ուղեղը լեզվի ետևից չի հասնում, լեզուն ակնհայտորեն առաջ է անցնում», - ասել է Սոլովեյը:
Կարծիքներ