Սի Ծինփինը հյուրընկալել է Շոլցին

Սի Ծինփինը հյուրընկալել է Շոլցին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի իր նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանում է ուրբաթ օրվանից։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան՝ որպես Գերմանիայի կանցլեր։ 

Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի համար պատասխանատու երեք նախարարներ։

Պատվիրակության կազմում են նաև գերմանական առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչներ։