Տոտին՝ ֆուտբոլային գործակալ

Տոտին՝ ֆուտբոլային գործակալ

Իտալական հեղինակավոր մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ «Ռոմայի» նախկին լեգենդար հարձակվող  Ֆրանչեսկո Տոտին պաշտոնապես գրանցվել է որպես ֆուտբոլային գործակալ։ Ասում են՝ Տոտին դեռ 2020 թվականի հունիսից արդեն իսկ սկսել է  ներկայացնել Սիմոն Բոնավիտայի շահերը, որը համարվում է «Ինտերի» ակադեմիայի ապագա աստղերից մեկը:

Ըստ տարբեր հրապարակումների՝ հայտնի ևս մի քանի ֆուտբոլիստներ կան, որոնք ուզում են դիմել Տոտիին՝ համագործակցության համար։ Ֆրանչեսկոն, հիշեցնենք, իր կարիերայի ամբողջ ժամանակահատվածը անցկացրել է մայրաքաղաքայինների կազմում, 25 մրցաշրջանների ընթացքում Տոտին 786 խաղի է մասնակցել, այդ ընթացքում կարողանալով  դառնալ 307 գոլի հեղինակ: