«Գուգո, ամոթ ա, ամոթ... դեբիլ». լարված իրավիճակ Ազգային ժողովում (տեսանյութ)

«Գուգո, ամոթ ա, ամոթ... դեբիլ». լարված իրավիճակ Ազգային ժողովում (տեսանյութ)

Ազգային ժողովում Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ մթնոլորտը լարվեց, թեժացավ, երբ ելույթ ունեցավ լսումներին ներկա միակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նա սկսեց հոխորտալից տոնով հաթաթա տալ ելույթ ունեցողների վրա, որոնք քննադատում էին իրենց իշխանությանը ստեղծված իրավիճակի համար:

Արսենյանը սկզբում տոնը բարձրացրեց` «ո՞վ եք դուք, արա, որ մեզ քննադատում եք», ապա կամաց-կամաց տոնը իջեցրեց, երբ տեղից նրա վրա սկսեցին բղավել ընդդիմադիրները:

Արսենյանի վրա հարձակվել ու գոռգոռում էին զինվորականներ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, զոհված զինվորների ծնողներ: Բավականին ակտիվ էր նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, որը տեղից դիտողություն էր անում Արսենյանին: «Գուգո, ամոթ ա... դեբիլ»,- տեղից պոռթկած Բալայանը:

Արսենյանն ի վերջո տեղի տվեց ընդդիմադիրների ճնշանը, ելույթն ավարտեց, նրան մոտեցավ ՔՊ-ից մի կին, որը հավանաբար նրան հուշեց, որ չարժե այս լարված մթնոլորտում մնալ դահլիճում միայնակ, ու երկուսով դուրս եկան դահլիճից:

Նիստը վարող Սեյրան Օհանյանն էլ Արսենյանին հիշեցրեց, որ ինքը սադրեց իրավիճակը, ու իրենց իշխանությունը վաղը պատասխան է տալու ամեն ինչի համար:

Hraparak.am-ը հենց դահլիճից կարողացավ ֆիքսել իրավիճակը Արսենյանի ելույթի պահին:

Մանրամասն` տեսանյութում