Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից

Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից

Պաշտոնական կայքից հեռացվել է մի պետական պաշտոնյայի հայտարարություն, որը շուրջ 1,5 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Սա անհարգալից վերաբերմունք է պետականության նկատմամբ, որը կարող է վատ նախադեպ դառնալ և կիրառվել հետագա բոլոր հեռացող պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար, ում պաշտոնավարման դադարից հետո կարող են հեռացվել վերջինիս բոլոր ելույթներն ու հայտարարությունները primeminister.am պաշտոնական կայքից։

Սա հիմք է հանդիսանում, որ AntiFake.am-ը կրկին հրապարակի Վանեցյանի հայտարարության ամբողջական տեքստը և հասարակության ուշադրությունը հրավիրի որպես պետականության նկատմամբ վերաբերմունք դրսևորվող երեկ տեղի ունեցած բացասական երևույթի վրա։

Հետաքրքրական է, որ Վանեցյանի հայտարարության հրապարակումից հետո իշխանական շրջանակները, մասնավորապես վարչապետի աշխատակազմը (աշխատակազմի ղեկավար, մամլո խոսնակ) չէին թաքցնում իրենց զայրույթը հայտարարության որոշ դրվագների կապակցությամբ, ինչն էլ, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի համար հիմք է ծառայել հրահանգելու հեռացնել հայտարարությունը։

AntiFake.am-ը հարցում է ուղարկել ԱԱԾ-ին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե ինչ պատճառով է հեռացվել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից։ Հարցումների պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք դրանք։

Նյութի աղբյուր՝ AntiFake.am