Հունգարիայում բեռնարկղում 38 անօրինական միգրանտ է հայտնաբերվել

Հունգարիայում բեռնարկղում 38 անօրինական միգրանտ է հայտնաբերվել

Հունգարիայի ոստիկանությունը Սերբիայի հետ սահմանին երկաթուղային բեռնարկղում 38 անօրինական միգրանտ է հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հունգարական ոստիկանությունը սահմանային երկաթուղային Կելեբիա կայարանում բեռնարկղում հայտնաբերել է 38 միգրանտների։ Նրանցից երեսունվեցը հայտնել են, որ աֆղանցիներ են, երկուսը՝ էրիթրեյցիներ»,- տեղեկացնում է հեռուստաալիքը։


Քանի որ հայտնաբերվածներից ոչ մեկը Հունգարիա այցի փաստաթուղթ չի ունեցել, նրանց ուղարկել են սահմանին գտնվող Տոմպ-Կելեբիայի ընդունման կենտրոն։