Կանխամտածված սադրա՞նք, թե՞ սխալմունք

Կանխամտածված սադրա՞նք, թե՞ սխալմունք

Եգիպտոսը հայտարարել է, որ Իսրայելը, հարված հասցնելով սահմանային հենակետին, իրականացրել է կանխամտածված սադրանք եւ նախազգուշացրել է զերծ մնալ Եգիպտոսը Գազայի սեկտորի հետ կապող Փիլադելփյան երթուղու բուֆերային գոտում ցանկացած ռազմական գործողության իրականացումից։ Այս մասին հայտնում է եգիպտական «Al Arabi Al Jadid» պարբերականը։ Կահիրեն նաեւ մերժել է ընդունել Թել-Ավիվի ներողությունն առ այն, որ անցյալ շաբաթ սխալմունքի հետեւանքով է հարված հասցվել եգիպտական սահմանային անցակետին։ 

Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ անցյալ շաբաթ իր տանկերից մեկը սխալմամբ կրակել է եգիպտական սահմանային անցակետի վրա՝ Քերեմ-Շալոմի մոտակայքում, Գազայի հետ սահմանային գոտում, ափսոսանք հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Իսրայելական կողմը նաեւ հավաստիացրել էր, որ միջադեպը ըստ պատշաճի կհետաքննվի։ 

Պարբերականը նշում է, որ եգիպտա-իսրայելական այս միջադեպի ֆոնին Կահիրեն կարող է դիվանագիտական միջոցառումներ իրականացնել, որոնք կսահմանափակեն հարաբերությունները երկու երկրների միջեւ։