Մինչեւ Գերմանիայից չարձագանքեն, այստեղից չենք գնալու. ակցիա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Մինչեւ Գերմանիայից չարձագանքեն, այստեղից չենք գնալու. ակցիա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց այս պահին ՀՀ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով մի քանի պահանջ ունեն, որոնցից գլխավորը Արցախի անկախության ճանաչումն է։

«Արցախի անկախության ճանաչում, երկրորդը՝ տնտեսական և ռազմական օգնություն, որը իր մեջ ներառում է նաեւ երրորդ կետը, 4-րդը՝ հումանիտար օգնություն Արցախին։ Սրանք են մեր չորս պահանջները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները ասացին, որ փորձելու են հանդիպել դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկին, սակայն դրանով չեն սահմանափակվելու, կմնան դեսպանատան դիմաց այնքան, մինչեւ Գերմանիայի կառավարությունը արձագանքի։