Մեկնարկել են Ռուսսո եղբայրների նոր՝ «Չերրի» ֆիլմի նկարահանման աշխատանքները

Մեկնարկել են Ռուսսո եղբայրների նոր՝  «Չերրի» ֆիլմի նկարահանման աշխատանքները

Ռեժիսորներ Ջո եւ Էնթոնի Ռուսսոները հայտարարել են, որ սկսել են նոր «Չերրի» դրամայի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմում գլխավոր հերոսին կմարմնավորի Թոմ Հոլանդը։

Նշենք, որ ֆիլմը նկարահանվում է Նիկոլ Ուոքերի համանուն ինքնակենսագրական վեպի հիման վրա։ Նա Իրաքում ծառայություն իրականացրած ռազմական բժիշկ է, ով վերադարձել է անհայտ հիվանդությամբ։ Ծանր հիշողությունները վերահսկելու համար սկսում է զարտուղի միջոցներ կիրառել, ինչն էլ բերում է նրան, որ սկսում է բանկ թալանել։

Ուոքերին ձերբակալել են 2011 թվականին եւ դատապարտել ինը տարվա ազատազրկման։ Հենց բանտում էլ նա գրել է իր գիրքը։ Հոլանդի հետ միասին ֆիլմում հանդես կգան նաեւ Բիլ Սքարսգարֆը, Ջեք Ռեյնորը, Սիրեա Բրավոն եւ Մայքլ Հանդոլֆինը։