«Հայաէրոնավիգացիայի» աշխատակիցների թեստերը բացասական են

«Հայաէրոնավիգացիայի» աշխատակիցների թեստերը բացասական են

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: Իսկ «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Շնորհակալություն հայտնելով ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: