Նույնիսկ անկողնում Էմերին անընդհատ ֆուտբոլ էր դիտում. Սաչա Ռայթ
Ինչպես The Sun-ը, անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի նախկին ընկերուհին խոսել է իսպանացի մասնագետի հետ 2 տարի ունեցած հարաբերությունների մասին։
«Հրաշալի հանգստյան օրեր ենք անցկացրել միասին, սակայն նույնիսկ անկողնում Էմերին անընդհատ ֆուտբոլ էր դիտում:
«Ես ցանկանում էի նրա հետ ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, սակայն հասկացա, որ նա պատրաստ չէ լուրջ հարաբերությունների»,- ասել է Էմերիի նախկին ընկերուհին՝ Սաչա Ռայթը:
Նշենք, որ Էմերիի գլխավորությամբ «Արսենալը» մշտապես անհաջող հանդիպումներ էր անցկացնում, ինչի արդյունքում էլ 2019-ի նոյեմբերին իսպանացին հեռացվեց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Կարծիքներ