Նիկոլ Փաշինյանի մոտ նեւրոզ կա, Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ՝ նյարդաստենիա․ nvdaily.ru

Նիկոլ Փաշինյանի մոտ նեւրոզ կա, Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ՝ նյարդաստենիա․ nvdaily.ru

Ռուսական nvdaily.ru-ի մեկնաբան Վիկտոր Միխայլովը գրում է, որ նոր սկսվող տարին շատ անհանգստություններ ու մահոգվելու առիթներ է տվել ոչ միայն ռուս պաշտոնյաներին։ Մինսկի բժիշկները, ըստ «Незыгарь» տելեգրամ-ալիքի փոխանցման, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ ախտորոշել են նյարդաստենիա եւ նյարդային պոռթկում։ Նրան որպես բուժում նշանակվել են տրանկվիլիզատորներ եւ խորհուրդ տրվել պահպանել հանգիստ։ Նյարդային վիճակում է, ըստ ռուս մեկնաբանի, նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Мастер пера» տելեգրամ ալիքի փոխացման համաձայն, նա նույնիսկ դիմել է բժշկի օգնությանը՝ սուր նեւրոզի հետ կապված։ Նրան բուժող բժիշկը ըստ ռուսական լրատվամիջոցի հրապարակման, Նեւրոզների կլինիկայի տնօրեն եւ Հանրապետության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանն է։ Փաշինյանի մոտ ախտորոշվել է «սրացման ստադիայում գտնվող նեւրոզ» եւ նշանակվել է անհետաձգելի բուժում։ Ռուս մեկնաբանը գրում է, որ ղեկավար լինելը միշտ էլ դժվար եւ նյարդային գործ է եւ ասում են, որ Անգելա Մերկելի դողն էլ նյարդային հիմք ունի։ Իսկ ահա Վլադիսլավ Սուրկովի մտադրությունը քաշվել եւ մեդիտացիա անել, այլ բան չէ, քան հոգեկանի վերակառուցման գործիք՝ նյարդային համակարգի վերականգնման համար։

nvdaily.ru