Հայաստանից հետո հերթը Իրանինն է

Հայաստանից հետո հերթը Իրանինն է

«Ի՞նչ տվեց Փելոսիի այցը Հայաստանին, ի՞նչ կարող էր այդ այցն առհասարակ Հայաստանին  լավ իմաստով տալ: Ոչ մի բան: Ես 90-ականներից աղաղակում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, հատկապես` ԱՄՆ-ն Հայաստանին լավ իմաստով ոչինչ տալ չի կարող», - մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով` աշխարհաքաղաքական հիմնական հրահանգիչներն ԱՄՆ-ն և Անգլիան են:

«Ոչ Գերմանիան, ոչ Բելգիան, ոչ էլ Թուրքիան չեն կարող առանց Անգլիայի և ԱՄՆ-ի որևէ որոշում կայացնել: Հատկապես Անգլիան մշտապես մեր տարածաշրջանում հակահայ դիրքերից է հանդես եկել: Նրանց ուզածը հստակ է` ոտնահարել պարսից կայսրության շահերը, ապա ոչնչացնել Ռուսաստանը: Հայաստանը նրանց պետք է իրենց վտանգավոր նպատակներին հասնելու համար: Արդյունքում կարող ենք տուժել, այն էլ ինչպես: Հրեաների ֆինանսական համակարգն աշխատում է Անգլիայի և ԱՄՆ-ի համար: Ժողովրդական լեզվով ասած` հրեաները տպում են նրանց փողը: Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր խաղերի մեջ է Արևմուտքը: Նրանք կառավարման բոլոր լծակներն օգտագործեցին, որպեսզի ստեղծեն Իսրայել պետությունը: Նրանց ձեռքի խաղալիքն են` թուրքերը, թուրք էթնոսները, թուրքի տակ կզողները: Այս ամենը տանում է Հայաստանը դեպի ոչնչացման և թող որևէ մեկը չասի, թե սա այնպես է ասում, նա այնպես է ասում», - ասում է քաղաքագետը:
Նրա խոսքով` ՀԱՊԿ-ից դուրս գալն այսօր այնքան էլ էական չէ, քանի որ կան առավել մեծ և կարևոր խնդիրներ. «Մենք բոլորս տեսնում ենք, որ ջհուդները բացահայտ խոսում են Հայաստանը բնաջնջելու մասին, որպեսզի հաջորդիվ ոչնչացնեն Իրանը», - իր խոսքը եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

Նկատենք, որ Փելոսիի այցին նախորդող եւ հաջորդող օրերին որոշ քաղաքական ուժեր, ակտիվիստներ ցնծության մեջ էին, նշում էին, որ սա բացառիկ այց է և կարող է Հայաստանին մեծ հնարավորություններ տալ: Սակայն Փելոսիի այցից մի քանի օր անց թշնամին կրկին հայկական կողմի ուղղությամբ կրակ բացեց, ինչի արդյունքում ունեցանք զոհեր: