Մաքսային պահեստներից մեկում 365 կգ հերոին է հայտնաբերվել

Մաքսային պահեստներից մեկում 365 կգ հերոին է հայտնաբերվել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպք է բացահայտել:

Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18.600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ՝ 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում՝ վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ՝ միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից: