Ինչո՞ւ են «Իժո» ասում

Ինչո՞ւ են «Իժո» ասում

Սամվել Բաբայանի մականունը «Իժո» է։ Շատ քչերը գիտեն, որ մականունը թունավոր օձի հետ կապ չունի։ Շատ անգամ է պատահել, որ նրա մասին այսպես են արտահայտվել՝ դե մի մարդու մականունը որ Իժո լինի, նրանից ինչ ես ուզում։

Երեկ էլի մեկը նրա մասին նույնը ասաց։ Ասացի՝ այդ մականունը օձի հետ կապ չունի։ Կարող է ինքը օձից ավելի թունավոր լինի, բայց մականունը այլ բանից է ծագել։ Ու պատմեցի մականվան պատմությունը․

«Երրորդ թե չորրորդ դասարանում ռուսերենի թելադրության ժամանակ Սամվել Բաբայանը ещё բառի փոխարեն գրել է ишо: Այսինքն այնպես, ինչպես արտասանում են: Մականուններն էլ փշի պես կպնում ու պոկ չեն գալիս։ Այդպես էլ մնացել է»։

Լսեց իմ բացատրությունը, հետո թե՝ ինչ ուզում ես ասի, գլուխս չի մտնում, իժը մնում է իժ։