Կարեն Կարապետյանը արագությամբ նստեց մեքենան ու հեռացավ

Կարեն Կարապետյանը արագությամբ նստեց մեքենան ու հեռացավ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն ակտիվ քաղաքականությունից դուրս է եկել, քիչ առաջ Երևանի «Ասադոր» ռեստորանում էր։ Մի քանի թանկարժեք ավտոմեքենա էր կանգնած ռեստորանի բակում, ավելի քան 10 թիկնապահ էր հսկում նախկին վարչապետի լանչը:

Մեր լրագրողը փորձել է մոտենալ Կարեն Կարապետյանին, մի քանի հարց ուղղել, մասնավորապես այն մասին, թե ինչո՞ւ է անհետացել քաղաքական ասպարեզից, ըստ որոշ հարցումների՝ նա մեր իրականության մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից է, որը կարող էր ակտիվ քաղաքականությամբ զբավել եւ հակաիշխանական ողջ դաշտը տանել իր հետեւից։

Ի վերջո, ոմանց կարծիքով` նա կարող է հասարակության աչքում այլընտրանք դիտվել եւ հավակնել Հայաստանի ղեկավարի պաշտոնին: Սակայն նրա թիկնապահները, որոնք արծվի աչալրջությամբ հետեւում էին, որ իրենց շեֆին ոչ ոք չմոտենա, մեր լրագրողին թույլ չտվեցին մոտենալ եւ հարցեր ուղղել նրան: Կարեն Կարապետյանը կայծակնային արագությամբ նստեց մեքենան և հեռացավ: