Արևմուտքը Բելառուսում իշխանափոխություն է ծրագրում․ Լուկաշենկո

Արևմուտքը Բելառուսում իշխանափոխություն է ծրագրում․ Լուկաշենկո

Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության ուժային սցենար է նախապատրաստում։Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա կարող եմ նշել, որ Լեհաստանում, Լիտվայում և, ցավոք, Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների անդամներ են վերապատրաստվում, փորձեր են արվում անմիջապես երկրում ստեղծել ծայրահեղական բջիջներ»,-նշել է Բելառուսի առաջնորդը։

Նրա խոսքով, այդ ամենի մասին վկայում են վերջին փաստերն ու իրադարձությունները։

«Այսինքն՝ մեր երկրուն նախապատրաստում են ուժային սցենար՝իշխանափոխության համար, մենք դա տեսնում ենք, մենք դա թույլ չենք տա»,- ասել է Լուկաշենկոն։