Միացյալ Նահանգները զարգացնելու է դեմոկրատական արժեքները Թուրքիայում

Միացյալ Նահանգները զարգացնելու է դեմոկրատական արժեքները Թուրքիայում

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է գործարկել մի ծրագիր, որը կոչված է լինելու Թուրքիայում դեմոկրատական արժեքների զարգացմանը եւ ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ծրագրով առաջ է մղվելու օրենքի գերակայության սկզբունքը եւ ինքնարտահայտման ազատության իրավունքը, թուրքական մամուլի ազատությունը եւ ամրապնդվելու են թուրքական լրատվամիջոցների կարողությունները, օգնելու են թուրքական լրատվամիջոցներին բացահայտելու սխալ եւ կեղծ տեղեկությունները։

Ծրագիրը տեղում համակարգելու է Թուրքիայի ամերիկյան դեսպանատունը։ Ծրագրի շրջանակներում ուշադրություն է դարձվելու թուրք եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ անձնական, գործնական եւ կրթական կապերի հաստատմանը, երկու երկրների միջեւ հարաբերությունների դրական ընկալումը քաջալերվելու է։