ԱՄՆ-ն ողջունում է երեք հայ գերիների ազատ արձակումը. ԱՄՆ Պետքարտուղար

ԱՄՆ-ն ողջունում է երեք հայ գերիների ազատ արձակումը. ԱՄՆ Պետքարտուղար

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն իր թվիթերյան էջում գրառում է կատարել` ողջունելով հայ երեք գերիների ազատ արձակումը, որը տեղի է ունեցել երեկ: Գրառման մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ պահվող անձանց ազատ արձակումը: Ինչպես նաեւ ասված է, որ Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր անազատության մեջ պահվող   և մնացած անձանց փոխանակման գործընթացը, ինչպես նաեւ հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները: