Մանվել-Սեյրանին փոխարինողներ են փնտրում

Մանվել-Սեյրանին փոխարինողներ են փնտրում

Ասում են, չէ՞, մարդու աչքը դուրս գա՝ անունը դուրս չգա: Ուրեմն, մենք գիտենք՝ ապարանցիք են ամենաէքսցենտրիկ ու դժվար հասկացող հայերը, բայց պարզվում է,որ դա այդքան էլ ադպես չէ: Մեր սիրելի վարչապետի թիմը հարցումներ է արել ու եկել եզրակացության, որ ամենամեծ աջակցությունը Արմավիրի մարզում ունեն ու պատահական չէ, որ այցերի շարքը հենց Արմավիրից սկսեցին, դե իհարկե, մեծ քաղաքներ չմտան՝ շառից-փորձանքից հեռու, բայց գյուղեր գնացին: 

Հիմա ընդդիմությունը դես ու դեն է ընկել, Արմավիրում ազդեցիկ մարդ է փնտրում, որ իշխանությունը բացարձակ հաղթանակ չտանի, կասեք՝ ի՞նչ տարբերություն, թող մի մարզում էլ իրենք հաղթեն։ Ասեմ. մեծ տարբերություն` դա խայտառակություն է, որ այսքան զոհերից, այսքան տարածք տալուց հետո, պիտի քարոզարշավ արվի, որ մարդիկ դավաճանին չընտրեն, պատվի հարց է, անգամ միջազգային հարթակներում խայտառակ կլինենք, եթե կապիտուլյանտը թեկուզ մի մարզում հաղթի: 

Եւ առեղծված է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Արմավիրում այդքան աջակցություն ունի, Միայն Էջմիածնում ինչքան զոհ կար, ամեն քայլափոխին սև ժապավեն էր կախած: Թերևս, պատճառը նախկինում մարզի գողական բարքերով ապրած լինելն է, Մանվել- Սեյրանից հոգնած մարդիկ Նիկոլի ժամանակ դրական բան են տեսել, մյուս կողմից էլ՝ վրեժխնդիր ազգ ենք, ուզում ենք բոլորին պատժեն` բանտ գցեն, մենք նայենք, ուրախանանք:

Ստացվում է, որ ընդդիմությունը պիտի գնա կաթողիկոսի հետ պայմանավորվի, ում ազդեցությունը մարզում բավականին մեծ է, կամ էլ այլ հեղինակություն ունեցող մարդկանց հետ, որ իրենց աջակցեն։ Բայց, դե, իշխանությունն էլ հիմար չի, նախապես բոլորի վախը բռնել է՝ էլ քրեական գործեր է հարուցել, էլ սեփական գողականներին ներդրել՝ այնպես որ Արմավիրում դժվար ընտրություն է սպասվում: