Մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը․ Փաշինյան

Մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի մասին.

Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և, ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը և դա հնարավորություններ ստեղծելն է:

Ուզում եմ շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունը իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը՝ կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ և մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի, ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես մարդիկ հնարավորություն ունենան ռեալ տեսնել, շոշափել և իրենց ձեռքում ունենալ այդ հնարավորությունը և դրանք ապահոված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով: