Աջակցում ենք Պուտինին․ Ադրբեջանում մեկնաբանել են զինված ասպտամբությունը

Աջակցում ենք Պուտինին․ Ադրբեջանում մեկնաբանել են զինված ասպտամբությունը

Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը Ռուսաստանում ապստամբություն կազմակերպած «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին համեմատել է Սուրեթ Հուսեյնովի հետ։

Հուսեյնովը դաշտային հրամանատար էր, որի նախաձեռնած զինված ապստամբությունն ավարտվել է Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի իշխանության տապալմամբ։

«Ռուսաստանում օրինական իշխանության դեմ ապստամբություն է սկսվել, որը նման է մեր երկրում Սուրեթ Հուսեյնովի կազմակերպած ապստամբությանը։ 

Ի տարբերություն Ռուսաստանի այն ժամանակվա դիրքորոշման, մենք պետք է աջակցենք օրինական կառավարությանը և կցանկանայինք, որ Ռուսաստանի օրինական կառավարությունը զինաթափեր ապստամբներին առանց արյունահեղության»,-ասել է պատգամավորը։